211652_close_icon

Ի գիտություն վարորդների. police.am-ում ավելացվել է նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը

views-count5329 դիտում article-date 11:24 20-10-2014
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության police.am պաշտոնական կայքէջում տրվող տեղեկությունների շարքում՝ «Առցանց հարցում» բաժնում, 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել է նաև նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն: Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը police.am կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր