Մեսսին հրաժարվել է կատարել Լուիս Էնրիկեի հրահանգը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Բարսելոնա»- «Էյբար» խաղի ժամանակ ուշագրավ դրվագ է գրանցվել: Կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին չի կատարել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հրահանգը: Վերջինս ծրագրավորել է արգենտինացու փոխարեն խաղադաշտ դուրս բերել Մունիր Էլ-Հադդադիին, սակայն Մեսսին հրաժարվել է լքել խաղադաշտը: Դրանից հետո իսպանացի մասնագետ ստիպված փոխել է իր որոշումը և փոխարինել է Նեյմարին: