3538 դիտում
16:47 20-10-2014
Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել սահմանային զորամասերից մեկը. ֆոտոշարք
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը և այլք:
Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
Սեյրան Օհանյանը մասնակցել է նաև զորամասում կազմակերպված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված կիրակնօրյա միջոցառմանը: Պաշտպանության նախարարն անձնակազմին է ներկայացրել զինված ուժերի հաջողությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, շնորհակալություն է հայտնել բարեխղիճ ու անձնվեր ծառայության համար, օրինակելի վարքի և ծառայության համար պարգևատրել մի շարք սպաների և զինվորների:
Զորամաս կատարած շրջայցից հետո պաշտպանության նախարարը եղել է հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայքնում, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել է նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3844 դիտում
10:31 19-02-2014
Սեյրան Օհանյանն վաղ առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը. ֆոտոշարք
2382 դիտում
10:24 05-03-2014
Սեյրան Օհանյանն այսօր առավոտյան անակնկալ այցելել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը. ֆոտոշարք
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք