211652_close_icon

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

views-count5542 դիտում article-date 18:32 10-04-2025
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։

Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ
տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման
համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։

Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր
կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման
ներկա հնարավորություններն ու ապագա զարգացումները։

Միջոցառումը նպաստեց մասնակիցների միջև փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը։

Ամիօ բանկը շարունակում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ կարևորելով ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու հարմարեցված լուծումների առաջարկը տեղական բիզնեսի համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր