1877 դիտում
12:36 21-10-2014
Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը. հիստերիա՝ «Ամերիկայի ձայնի» ֆիլմի շուրջ. տեսանյութ
««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել է կողմնակալ բնույթ: ԱԳՆ-ում կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայն»-ը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս իրավիճակը: Ադրբեջանցիներն այդ ֆիլմը որակել են որպես փախստականների իրավունքի ոտնահարում:
Հարկ է ընդգծել, որ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում օբյեկտիվորեն ներկայացված է Արցախի այսօրվա կյանքը, խնդիրներն ու մարտահրավերը: Ադրբեջանական այս քայլը կարելի է դիտարկել որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածման խոչընդոտում և խոսքի ազատության ոտնահարում:
Ներկայացնում ենք ֆիլմի տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2413 դիտում
09:25 21-12-2019
Հակաիշխանական հիստերիա՝ Արցախի հարցի շուրջ. «Ժամանակ»
3628 դիտում
10:49 29-11-2017
Ռուսաստանը աջակցում է հակաժողովրդավարական արժեքների տարածմանը. «Ամերիկայի ձայն»
2511 դիտում
16:59 18-10-2014
«Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին». «Ամերիկայի ձայնի» ֆիլմն Արցախի մասին. տեսանյութ
Այս բաժնից
937 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
595 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
625 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին