211652_close_icon
views-count11958 դիտում article-date 13:52 22-10-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեցին ապագա «առյուծ-Մհերներին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգված «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ մասնակցեց նոր մասնաճյուղի բացմանը: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին ուղեկցում էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հ. Աբրահամյանը ծանոթացավ կրթահամալիրի պայմաններին, շրջեց ճաշարանով, ննջարաններով, եղավ մարզադահլիճում և մի քանի այլ լսարաններում, այդ թվում՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան լսարանում: Կրթահամալիրի հիմնական դպրոցում ուսում կստանա 154 երեխա: Այնուհետ կրթահամալիրի սաները վարչապետին և նախարարին ներկայացան մարտարվեստի և ռազմարվեստի իրենց ցուցադրական ելույթներով, ինչից հետո վարչապետը, նախարարը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը, ՀՀ արդարադատության փոխնախարարն ու կրթահամալիրի ղեկավարը սաների երդմնակալությունից հետո «Խաչ պատերազմի» վզնոցներ հանձնեցին նրանց: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշեցին, որ գոհ են՝ նոր պայմանները տեսնելով, և որ կառավարությունը ոչ մի միջոց չի խնայել սաների նիստուկացը բարձր մակարդակով ապահովելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 308+
308+

Նմանատիպ նյութեր