211652_close_icon
views-count1330 դիտում article-date 14:38 22-10-2014

Եթե հանդիպեի Յաշինի հետ, ապա կխնդրեի դարպասապահական խորհուրդներ տալ ինձ. Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզվոկսին ափսոսանք է հայտնել, որ նրան չի հաջողվել շփվել ԽՍՀՄ-ի լեգենդար դարպասապահ Լև Յաշինի հետ: 20-րդ դարի լավագույն դարպասապահը այսօր կտոներ իր 85-րդ տարեդարձը: «Ցավեք սրտի, ինձ բախտ չի վիճակվել շփվել Լև Իվանովիչի հետ: Նա ինձ համար վառ օրինակ է: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ: Շատ հեղինակավոր անձնավորություն: Հպարտ եմ, որ մարզաշապիկիս վրա կրում եմ այն ակումբի տարբերանշանը, որը ժամանակին կրել է նաև Յաշինը: Նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրություններ շատ եմ դիտել: Ապշել կարելի է, թե նա ինչպիսի անձնուրացությամբ և կրքով էր խաղում: Հենց այդ պատճառով նա ճանաչվել է 20 դարի լավագույն դարպասապահը: Եթե ես հնարավորություն ունենայի հանդիպել Յաշինի հետ, ապա կխնդրեի դարպասապահական խորհուրդներ տալ ինձ: Լև Իվանովիչը, որպես մեծագույն մասնագետ, ինձ թանկարժեք խորհուրդներ կտար»,- Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:

Նմանատիպ նյութեր