25817 դիտում
18:59 11-06-2018
Հենրիխ Մխիթարյան. Կխնդրեի Ռուսաստանի հավաքականի խաղացողներին հանգիստ թողնել
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե 2018թ. աշխարհի առաջնությունում ում է երկրպագելու:
«ԱԱ-2018-ում բացահայտ ֆավորիտ չկա, բոլոր թիմերն էլ շատ լավ են պատրաստվել: Ես չեմպիոնի գլխավոր ֆավորիտներ կանվանեի Իսպանիային, Ֆրանսիային և Արգենտինային:
Պետք չէ ճնշում գործադրել Ռուսաստանի հավաքականի վրա: Գիտեմ, որ խաղացողների վրա մեծ ճնշում կա: Ես կխնդրեի հանգիստ թողնել նրանց: Ռուսաստանցիները շատ մանրակրկիտ են պատրաստվելու:
Եթե նրանք առաջին խաղում հաղթեն, ապա խմբից դուրս գալու հիանալի շանսեր կունենան: Անձամբ ես երկրպագելու եմ Ռուսաստանի հավաքականին և հույս ունեմ, նա դուրս կգա փլեյ-օֆֆ: Ռուսական թիմը շատ մեծ աշխատանք է տարել և դա նկատելի է:
Բոլորն էլ գիտեն, որ տատս ռուս է: Ինձ դուր է գալիս ռուսական մշակույթն ու պատմությունը: Ամեն անգամ, երբ Մոսկվա եմ գալիս, դա իմ մոտ արտակարգ զգացողություններ է առաջացնում», ասել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
10297 դիտում
13:13 10-02-2018
Հենրիխ Մխիթարյան. Վենգերը Մոուրինյոյից ավելի լավ է հասկանում խաղացողներին
1330 դիտում
14:38 22-10-2014
Եթե հանդիպեի Յաշինի հետ, ապա կխնդրեի դարպասապահական խորհուրդներ տալ ինձ. Բերեզովսկի
4035 դիտում
19:10 21-06-2016
Վլադիմիր Ժիրինովսկի. Ռուսաստանի հավաքականի խաղացողներին պետք է դուրս շպրտել
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում