211652_close_icon
views-count2520 դիտում article-date 12:56 23-10-2014

Վթարային վայրէջք՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում

Ռուսաստանի Կուրգանսկ քաղաքից Մոսկվա թռչող ուղևարատար Boeing-737 օդանավի հրամանատարը վթարային վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Ինչպես փոխանցում է Life News-ը, պատճառը եղել է այն, որ օդանավի շարժիչի մեջ օտար մարմին է ընկել: Օդանաը կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Տուժածներ չկան: Պարզվել է, որ շարժիչի մեջ թռչուն էր ընկել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործնվել էր մասնավոր Falcon ինքնաթիռը: Այն հարվածել էր ձյունահավաք մեքենային, այնուհետ այրվել և պայթել: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող 4 քաղաքացիներ, այդ թվում՝ Total-ի նախագահ Կրիստոֆ դե Մարժերին և անձնակազմի 3 ուղևորները:

Նմանատիպ նյութեր