211652_close_icon
views-count11837 դիտում article-date 17:34 26-10-2016

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բռնկվել է Երևան թռչող Boeing-737-ի շարժիչը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի օդանավի շարժիչներից մեկը բռնկվել է: Այս մասին հայտնում է [url=https://lenta.ru/news/2016/10/26/vnokovo_plane/]lenta.ru[/url]-ն: «ՅուՏԷյր» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավը հանվել է չվերթից, իսկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ: Ուղևորներից ոչ ոք չի տուժել: «ՅուՏԷյր» ավիաընկերության մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ թռիչքից առաջ օդանավի բոլոր համակարգերի վերջնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն: Շարժիչը չի աշխատել: Այժմ իրականացվում է հետաքննություն: Չվերթի իրականացման համար ավիաընկերությունը տրամադրել է պահուստային օդանավ: Չվերթի ուշացումը կազմել է մոտ 2,5 ժամ,- նշել են ավիաընկերության մամուլի ծառայությունում:

Նմանատիպ նյութեր