Հզոր պայթյուն ադրբեջանական Socar ընկերության նավթահորերից մեկի պլատֆորմի վրա. 12 մարդ անհետ կորել է
Ադրբեջանական Socar պետական նավթային ընկերության նավթագազային Нариманнефть վարչության 441-րդ պլատֆորմի վրա հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է haqqin.az պորտալը, պայթյունից ջուրն են ընկել 12 աշխատակիցներ: Ներկա պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում նրանց գտնելու ուղղությամբ: Եվս 5 հոգի մարմնական վնասվածնքերով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներ:
Պայթյունից նավթահորային պլատֆորմի վրա առաջացած հրդեհը մարվել է: