855 դիտում
15:17 23-10-2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը:
Նրա գնահատմամբ՝ հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը կնպաստեն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ շփումները, փոխայցելությունները, ինչն իր հերթին ազդակ կհանդիսանա երկկողմ կապերի առավել սերտացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կընձեռի:
Պատվիրակության ղեկավար Յուի Խունցյուն ներկայացրել է իրենց առաքելությունը, խնդիրներն ու առաջնահերթությունները, համագործակցության հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ու քննարկվել երկու երկրներում կանանց հիմնահարցերի լուծմանը միտված ազգային ծրագրերի գերակայություններն ու հեռանկարները, կարեւորվել է հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությունը եւ այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
13:23 23-10-2014
Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգել է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
1249 դիտում
21:39 10-09-2024
Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
Այս բաժնից
697 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
796 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան