211652_close_icon
views-count862 դիտում article-date 10:22 18-07-2023

Արթուր Թովմասյանը միանում է Վերածննդի հրապարակում Արայիկ Հարությունյանի նստացույցին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին: Այս մասին  տեղեկանում ենք ԱՀ խորհրդարանից։

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:

«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:

 

Նմանատիպ նյութեր