211652_close_icon
views-count1684 դիտում article-date 14:41 27-10-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, որում ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: 1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի եւ սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ: Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն եւ արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգեւոր հոտը՝ քարոզելով խաղաղություն եւ մարդասիրություն, սերմանելով բարու եւ գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում եւ հոգում: Խորապես հարգելով բոլոր անհատների եւ հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն եւ ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաեւ ամենաբարդ իրավիճակներում: Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը եւ շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»:

Նմանատիպ նյութեր