Ծեծկռտուք՝ «Էրոս» գիշերային ակումբի պարուհիների միջև. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Թաիրով համայնքում: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, «Էրոս» գիշերային ակումբում վիճաբանություն է սկսվել ակումբի պարուհիների միջեւ:
«Ըստ ականատեսների, ակումբի պարուհիներից երեք հոգի ծեծել են իրենց գործընկերուհիներից մեկին: Միջադեպը այն աստիճան է թեժացել, որ կռվին միջամտել է ակումբի տնօրինությունը: Սակայն նրանց ոչ մի կերպ չի հաջողվել սաստել մարտի ելած պարուհիներին:
Տնօրինությունն այլ ելք չունենալով օգնության է կանչել ոստիկաններին, որոնց հաջողվել է սաստել «մարտնչող» կողմերին: «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ, որ նրանց բոլորին բերման են ենթարկել ոստիկանություն»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: