Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել նավթարդյունահանման ծավալների աճի ֆոնին
Նավթի գները միջազգային շուկայում շարունակում են նվազել. պատճառը OPEC-ի կողմից նավթարդյունահանման ծավալների աճի մասին հրապարակած տվյալներն են, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր առավոտյան Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.48 ԱՄն դոլար։
Նույն ժամանակահտվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,88 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 48,16 ԱՄՆ դոլարի։
Նախօրեին OPEC-ը նոր տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ հուլիսին կառույցի անդամ երկրներում օրական արդյունահանվել է 172.6 հազար բարելով ավելի նավթ, քան հունիսին։
Նման դինամիկան մասնագետները պայմանավորում են Լիբիայում, Սաուդյան Արաբիայում և Նիգերիայում նավթարդյունաբերության աճով։