1337 դիտում
19:16 28-10-2014
Ինչպիսին է հալեպահայերի վիճակը հրթիռակոծումից հետո
Հայաշատ Հալեպում ահաբեկիչները երկու դպրոց են հրթիռակոծել, զոհվել է վեց աշակերտ, կան տասնյակ վիրավորներ: Տուժածների թվում հայեր չկան: Հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ջրի խնդիրը լուծված, էլեկտրականությունն էլ` օրական մի քանի ժամ: Անկանոն պատերազմը չի խանգարում հայկական մշակութային հաստատություններին: Հայկական դպրոցների և ակումբների աշխատանքը չի խափանվել, գործում են նաև եկեղեցիները: Հրթիռակոծությունները դադարել են, բայց անկայունության մթնոլորտը պահպանվում է: Ցանկացած պահի կարող է պայթյուն լինել:
Սիրիական բանակը հաջողությամբ պատերազմում է հակաիշխանական զինված խմբերի հետ: Դամասկոսի և Դերաայի մոտ բանակը մեծ թվով զինյալներ է սպանել, վերականգնել հսկողությունը մայրաքաղաքի մոտ գտնվող բնակավայրերում: Այլ իրավիճակ է երկրի արևելքում, այստեղ Սիրիայի կառավարության փոխարեն վերահսկողությունն ամբողջությամբ գտնվում է իսլամական պետության ահաբեկիչների ձեռքում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36006]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
21:47 13-10-2016
Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ է վիրավորվել. Arevelk.am
949 դիտում
09:35 05-07-2023
Հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը․ Նիկոլ Փաշինյան
1594 դիտում
09:11 23-12-2014
Պետք է ազնվորեն խոստովանել, թե ինչպիսին է մեր վիճակը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»