211652_close_icon
views-count7880 դիտում article-date 09:47 29-10-2014

Լիսկայի որդին Գորիսի փողոցներով մեքենան վարել էր 120 կմ/ժ արագությամբ. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/26/31717/]բախվել էր[/url] Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը»: Թերթը հավելում է, որ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը «ՀԺ»-ի անունը լսելուն պես անջատել է հեռախոսը՝ հայտարարելով, թե զբաղված է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր