211652_close_icon
views-count1488 դիտում article-date 10:48 29-10-2014

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել: «Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումը։ Միաժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ և բարեկամ Եգիպտոսի իշխանություններին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերին։ Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Եգիպտոսի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր