211652_close_icon
views-count1849 դիտում article-date 14:56 17-02-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված սպանդի կապակցությամբ, որի զոհ են դարձել քսանմեկ անմեղ քրիստոնյա եգիպտացիներ։ «Վշտի և կորստի այս ծանր պահին անկեղծ զորակցություն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ռասայական, կրոնական և անհանդուրժողականության այլ դրսևորումների հողի վրա կատարվող ահաբեկչության որևէ գործողություն և վերահաստատում իր հանձնառությունը՝ շարունակելու գործուն աջակցություն ցուցաբերել միջազգային հանրությանն այս չարիքի դեմ պայքարում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր