2512 դիտում
15:19 29-10-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզում
Նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր:
Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները և աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու և շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը և հետևողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական և սոցիալական բոլոր պարտավորությունները»:
Քննարկվել է հանքավայրի և պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և կատարել ջրի հետազոտություն:
Անդրադարձ է եղել նաև մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին:
Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու ընդեքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
11:10 30-07-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում. տեսանյութ
1185 դիտում
16:48 15-07-2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»