«Էյր Արմենիա»-ն մեկը մյուսի հետևից չվերթները չի իրականացնում.168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. «Էյր Արմենիա» ավիաընկերությունը երեկ չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:
Թերթը հավելում է, որ երեկ կեսօրին ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել նաև Երևան-Կրասնոդար չվերթը, նախորդ օրը՝ Երևան-Ն.Նովգորոդ, Երևան-Սոչի չվերթերը: Թե ի՞նչն է խնդիրը, որ չվերթերը չեն իրականացվում, ու նման անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ուղևորների հանդեպ՝ ավիաընկերությունը չի մեկնաբանում,սակայն հերքում է իր սնանկության մասին լուրերը:
Իսկ «Էյր Արմենիայի» համասեփականատեր ՎահանՀարությունյանը հեռախոսով հայտարարել է, թե ոչ մի հարցի չի պատասխանի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: