2139 դիտում
16:23 30-10-2014
Սրտի բացառիկ վիրահատություն` նորագույն մեթոդով. տեսանյութ
Ապագա սրտաբանը երեկ սրտի վիրահատություն է տարել ու այսօր պատրաստվում է գնալ տուն: Նրա մոտ առիթմիա էր ախտորոշվել ու քանի դեռ դանակը չէր հասել ոսկորին` որոշել էր արագ վիրահատվել: Բուժակ գործընկերոջը հայ բժիշկները վիրահատել են ամերիկացի առիթմոլոգների օգնությամբ: Առիթմոլոգիական միջամտություններ Հայաստանում անում են, բայց այս մեկն իր տեսակով բացառիկ է, քանի որ արվել է վերջին մեթոդով:
Առիթմոլոգիական միջամտություններ արվում են սրտի ռիթմի խանգարումների դեպքում: Դրանք կարող են մահացու լինել: Հայ ու ամերիկացի գործընկերները մեկ օրում նման երեք վիրահատություն են արել: Ընդհանուր առմամբ վիրահատությունների թիվը հասնում է 7-ի, նախատեսվում է ևս 5-ը: Հյուրերից հետո առիթմոլոգիական միջամտություններ կանեն հայերը, քանի որ անհրաժեշտ փորձ արդեն ունեն:
Սա Քրիսի առաջին այցը չէ: Նա հայ բժիշկներին հանդիպելու ու Հայաստանում վիրահատություն անելու երեք հնարավորություն է ունեցել: Հասցրել է անգամ ոլորտն ուսումնասիրել: Կոլեգաները տեսական ու պրակտիվ մեծ հմտություններ ունեն: Միքայել Մանուկյանը ընգծում է` նման հանդիպումները հնարավորություն են տալիս ծանոթանալ միմյանց փորձին, քննարկել ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները, նաև ստանալ այն կրթությունը, որի համար նախկինում անհրաժեշտ էր հասնել ԱՄՆ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36102]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30560 դիտում
12:34 31-10-2017
Ազատամարտիկին շտապ սրտի վիրահատություն է անհրաժեշտ. նա մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5007 դիտում
16:29 03-07-2014
Նոր մանրամասներ սրտի վիրահատություն տարած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին