925 դիտում
20:31 30-10-2014
Մեկնարկել է «Գործարար կառավարում» ծրագիրը
«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն»-ի եւ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիրը: Նպատակն է աջակցել դասընթացի մասնակիցներին տիրապետել շուկայագիտության, ֆինանսների եւ կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները:
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լեւոն Բարխուդարյանի խոսքով` ուսումնական կենտրոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործակցությունը սկիզբ է դրվել դեռեւս անցած տարվանից ստորագրված համագործակցության համաձայնագրով, որով
նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ եւ կոնֆերանսներ: «Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձեւավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլեւ բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաեւ միջազգային որակի կրթություն եւ այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները եւ կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»:
Ըստ ՀԱՀ դասախոս Արփի Բալյանի, կրթական ծրագիրը մշակված է բացառապես երկու կառույցների հաամագործակցության շրջանակում. «Ֆինանսների նախարարության գաղափարն է` մշակել այնպիսի կարճաժամկետ ուսումնական ծրագիր, ինչը հնարավարություն կտա մասնակիցներին ձեռք բերել ավելի շատ կիրառական գիտելիքներ եւ ծանոթանալ միջազգային բիզնես նորարարություններին»: Ծրագիրն հաջողությամբ ավարտողներին Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կողմից կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: Ի դեպ, շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության, զգալի նվազել է ամսական վճարը:
Նմանատիպ նյութեր
3132 դիտում
21:29 19-09-2017
Երևանում մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը
787 դիտում
16:00 06-06-2022
Դիլիջանում մեկնարկել է «Մատենա» դպրոցի՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» ծրագիրը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր