Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանում են՝ ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից:
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

- Երթուղիների հաճախականության վերահսկում,
- Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
- Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
- Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
- Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։