949 դիտում
11:35 31-10-2014
Վիճաբանություն և վնասվածքներ
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի տղայի ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.10-ին, անհայտ անձինք Մոլդովական փողոցի թիվ 70/1 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 1996 թ. ծնված Էրիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Տղան ժամը 18.00-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էրիկ Ե.-ին վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Րաֆֆի Հ.-ն, որը հոկտեմբերի 29-ին ներկայացել է բաժին և տվել հաղորդում, որ նշված վիճաբանության ժամանակ Էրիկ Ե.-ն բռունցքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, իսկ հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցում ճանկռել է դեմքը և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2806 դիտում
22:24 10-09-2014
Երբ բացակայում է հանդուրժողականությունը. վիճաբանություն, ծեծկռտուք, վնասվածքներ. տեսանյութ
3113 դիտում
21:12 16-09-2014
Խոհանոցային դանակ, վիճաբանություն, վնասվածքներ…
2435 դիտում
14:28 23-09-2014
Վիճաբանություն և վնասվածքներ. կա մեկ ձերբակալված
Այս բաժնից
1684 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
520 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր