918 դիտում
11:52 31-10-2014
Օմբուդսմենի առաջարկով Ֆիզկուլտուրայի ինստիտուտում կմշակվեն կրթական ծրագրեր հաշմանդամություն ունեցողների համար
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները:
Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, և ներպետական, և միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:
Ելնելով այն սկզբունքից, որ բարձրագույն կրթությունը համատեղելի է անձի հաշմանդամության հետ՝ Օմբուդսմենի առաջարկով ԿԳ նախարարը հանձնարարել է մշակել քննությունների այնպիսի ծրագիր և գնահատման չափանիշներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց ևս հնարավորության կտան ընդունվել և սովորել Ֆիզկուլտուրայի ինստիտուտում:
Կարևորելով առանց խտրականության բոլորի կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի զարգացման անհրաժեշտությունը՝ Օմբուդսմենը բարձր է գնահատում համագործակցությունը Կրթության և գիտության նախարարության հետ ու պատրաստ է վերջինին տրամադրել փորձագիտական աջակցություն, նաև ներգրավել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների:
Պաշտպանի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին