211652_close_icon
views-count1143 դիտում article-date 18:10 01-07-2014

ՀՀ նախագահի առաջարկով կմշակվեն ուղիներ՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով ընտանիքների համար

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիտում ընդունեց միաձայն որոշում, համաձայն որի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 3,85 դրամով (մոտ 10%):

Նմանատիպ նյութեր