1874 դիտում
15:23 31-10-2014
Հղիներ VS Հղիներ. նպաստի ու ծննդաբերության արանքում
Սոցիալական ոլորտի բյուջեում երկու լավ լուր կա՝ կբարձրանա նվազագույն աշխատավաձն ու թոշակը՝ հինգհազարական դրամով։ Հունվարի մեկից՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կդառնա 41 հազար։ Իսկ հուլիսի մեկից ամենացածր աշխատավարձը կլինի 55 հազար։ Նույնիսկ լավ նորությունները ստվերում չթողեցին թոփ թեման՝ նվազագույն աշխատավարձը չաշխատող հղիներին էլ է վերբերում՝ որ նրանք այդքան նպաստ ստանան, աշխատող հղիների նպաստն են կրճատում։ Հղիներ VS Հղիներ։ Պատգամավորների կատակի կեսը ճշմարտություն է՝ մինչև հղիները հասնեն իրենց ուզածին, կծննդաբերեն։
Նախարարն ասաց այն, ինչ ասել է՝ այնպես կանեն, ոչ մի հղի չի տուժի։ Դրա համար են օրենք փոխում։ ԲՀԿ-ականը կոռուպցիոն ռիսկերի մասին խոսեց ու մի քանի անգամ Ֆինանսների նախկին նախարարի անունը տվեց։ Ավելի ճիշտ՝ դեկրետ գնացած նրա կնոջ անունը։ Հակոբ Հակոբյանը միանգամից պաշտպանեց նախկին նախարարին, կամ նրա կնոջը ու շշետեց՝ փոփոխության վրա նոր չեն աշխատում։ Արտեմ Ասատրյանը չի թաքցնում՝ նախագիծը ռիսկային է։ Իսկ պատգամավորի բերած օրինակի մեջ անօրինական ոչինչ չի տեսնում։
Որտեղից որտեղ, հղիների նպաստների արանքում Միքայել Մելքումյանը հայտնվեց։ Գնաճային ճնշումներով է մտահոգված։ Նիստ վարողը զայրացավ՝ դա՞ ինչ կապ ունի ոլորտի հետ։ Արդեն բարձր ձայնով են խոսում՝ էլ անգրագետ, էլ նախարարի համար կուրծք ծեծող։ Խոսրով Հարությունյանը կուրծք ծեծելու թեման նորից հղիներով կտրեց՝ եկել է ասի, որ ինքն էլ է պաշտպանում բողոքող հղիներին: Ու այստեղ նոր հայեցակարգի մասին հայտարարվեց: Չարաշահումները կանխող: Հեղինակը Խոսրով Հարությունյանն է:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36153]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
7981 դիտում
18:30 29-05-2014
Գյումրիում երեք երեխաների 39-ամյա մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է
10934 դիտում
23:08 19-06-2014
Ինչ է կատարվում կնոջ օրգանիզմի հետ ծննդաբերության ժամանակ. տեսանյութ
3059 դիտում
22:34 21-11-2014
Ծննդաբերության ցավեր կարող են «զգալ» նաեւ տղամարդիկ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»