3433 դիտում
10:11 01-11-2014
Վստրեչի Ապերի հորաքրոջ տղան կպայքարի Քաղսիի գյուղապետի պաշտոնի համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում դեկտեմբերի 14-ին գյուղապետի հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Միմյանց դեմ պայքարելու են Հանրապետական կուսակցության 2 ներկայացուցիչներ` գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանը և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանը:
Գործող գյուղապետը համարվում է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հավատարիմը, նրա շնորհիվ է միշտ ընտրվել, իսկ մյուս թեկնածուն նախորդ ընտրություններում պարտվեց:
Թերթը տեղեկացել է նաև, որ Սահակ Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, ով նախորդ ընտրություններին չէր խառնվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ Ապերը որոշել է օգնել հորաքրոջ որդուն: Ի դեպ, Ապերն էլ ծագումով այդ գյուղից է և համապետական միջոցառումների ժամանակ նրան հաճախ կարելի է տեսնել Հրազդանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»