104996 դիտում
13:00 24-01-2016
Նոր մանրամասներ` հանցագործ աշխարհում հեղինակություն «Վստրեչի Ապերի» տան դիմաց տեղի ունեցած վթար-վրաերթից. վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր է. «Նեմեց Ռուբոյի» քրոջ որդին նույնպես տուժել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունվարի 19-ին Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած վրաերթի և խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, իսկ վրաերթի ենթարկվածը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 15 փողոցի բնակիչ, 22-ամյա Արամ Ներսիսյանն է:
Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը բախվել է նաև Lexus մակնիշի 888 OՏ 88 համարանիշի ավտոմեքենային, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, ինչպես նաև նյութական վնաս է պատճառվել «Հուբերտոս» ՍՊԸ-ին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/19/74983/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35–ի սահմաններում BMW մակնիշի 15 PV 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտայում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել մթերային խանութի պատին, իսկ հետո էլ հարվածել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը և 1 քաղաքացի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և հրշեջ-փրկարարների խումբը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+