1306 դիտում
10:34 03-11-2014
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը 4-րդն է, Հայաստանի հավաքականը` 8-րդը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2863): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2797) բարելավել է իր դիրքը 1 հորիզոնականով և այժմ գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2687), Հրանտ Մելքումյանը (2678), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Վլադիմիր Հակոբյանը (2657):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում հունգարուհի Հուդիտ Պոլգարն է (2675): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2487) 20-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2450) 40-րդը :
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 19 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2586), Հովհաննես Գաբուզյանը (2565) 23-րդ տեղում է, իսկ Ռոբերտ Աղասարյանը (2511) 41-րդում:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ աղջիկ շախմատիստների ցանկում է նաև Մարիա Գևորգյանը (2168):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 8-րդն է:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
18:56 01-08-2014
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը 2-րդն է, Հայաստանի հավաքականը` 5-րդը
1329 դիտում
16:51 03-07-2014
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակներ. Արոնյանը 2-րդն է, իսկ Հայաստանը` 6-րդը
2577 դիտում
13:51 04-04-2014
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Արոնյանը երկրորդն է
Այս բաժնից
1411 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1213 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում