211652_close_icon
views-count1013 դիտում article-date 17:11 03-11-2014

Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքները: Վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում: Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը եւ Համբարձում Սարգսյանը դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն եւ Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն` իրենց տնտեսություններում հորերի կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մոնիթորինգի եւ ստուգումների արդյունքում Արաքս համայնքի տնտեսվարող Հովակիմ Հովակիմյանի տնտեսությունում խորքային հորից ջրաելքը կազմել է 61լ/վ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ եղել է 35լ/վ: Փականային եղանակով կարգաբերման արդյունքում ջրառն իջեցվել է տնտեսության ջրօգտագործման թույլտվությունում սահմանված չափաքանակի: Ջրառատ համայնքի տնտեսվարող Վարդանիկ Պողոսյանի տնտեսությունում իրականացվել է ինքնաշատրվանող խորքային հորի չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է 58 լ/վ ջրաքանակ: Մի քանի ամիս առաջ վերոհիշյալ տնտեսության խորքային հորի ջրթողունակությունը եղել է 32լ/վ:

Նմանատիպ նյութեր