Դել Պիերոյի կարծիքով իտալական ֆուտբոլը դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից
Իտալական ֆուտբոլի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն ենթադրում է, որ իտալական ֆուտբոլը աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, որում այն հայտնվեց 2006 թվականին պայմանավորված խաղերի վերաբերյալ սկանդալից հետո:
«Ես տեսնում եմ, որ իտալական ֆուտբոլը ներկայումս փորձում է շտկել իրավիճակը և հասնել եվրոպական առաջատար առաջնությունների մակարդակին: Հասկանալի է, որ Իսպանիայի, Անգլիայի և Գերմանիայի առաջնությունները մեկ քայլ առաջ են Ա Սերիայից:
Իտալիայում որոշ հարցերի շուրջ հակասություններ կան, սակայն Իտալիան աշխարհի լավագույն երկիրն է »,- նշել է Դել Պիերոն: