1741 դիտում
22:38 03-11-2014
Եվրոպայի պատանեկան առաջնություն. Գուրգեն Հովհաննիսյանը պարտության է մատնել թուրք բռնցքամարտիկին
Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է 1998-1999 թվականներին ծնված պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 12 մարզիկով: Այսօր ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներ, որոնցից 3-ը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով: Հատկապես գեղեցիկ հաղթանակ տոնեց գերծանր քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր իր երկրորդ հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Վան Մելքումյանը, ով պարտության մատնեց վրացի Տարաս Կանդելակիին: Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 48 կգ քաշային Վահե Բադալյանը, ով ուժեղ է գտնվել Իսրաելը ներկայացնող Մալախ Ֆեդիի հետ պայքարում: Ցավոք 46-կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 70 կգ քաշային Հայկ Հովհաննիսյանը պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից: Այնուհանդերձ մեր 12 բռնցքամարտիկներից 8 դեռ շարունակում են պայքարը մեդալների համար, իսկ նրանցից մեկն արդեն իսկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Նմանատիպ նյութեր
3306 դիտում
17:54 24-06-2019
Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2086 դիտում
12:10 24-08-2014
Ամառային պատանեկան Օլիմպիադա. Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին
1835 դիտում
17:18 27-06-2019
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Այս բաժնից
2284 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2947 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2458 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում