211652_close_icon
views-count1761 դիտում article-date 10:56 04-11-2014

Իրանում վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու համար ձերբակալված կինը հացադուլ է հայտարարել

Թեհրանում անցկացված Իրանի և Իտալիայի տղամարդկանց վոլեյբոլի հավաքականների խաղին ներկա գտնվելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Իրանի քաղաքացի, 25-ամյա Գոնչե Ղավամին հացադուլ է հայտարարել: France Presse-ի փոխանցմամբ՝ նա այսկերպ իր բողոքն է հայտնում դատարանին՝ իրեն ազատազրկելու որոշում կայացնելու համար: Ղավամիին մեղադրանք էր առաջադրվել «գործող ռեժիմի դեմ քարոզչության համար»: Վերջինս նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունի:

Նմանատիպ նյութեր