211652_close_icon

Իրանում կանանց որոշ մասին կթույլատրվի ներկա գտնվել վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղերին

views-count1113 դիտում article-date 16:04 09-06-2015
Իրանի իշխանությունները պատրաստվում են սահմանափակ քանակով կանանց թույլատրել ներկա գտնվել Վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղերին, որոնք տեղի են ունենալու Թեհրանում հունիսին: Այդ մասին հայտնել է Իրանի՝ Կանանց և ընտանեկան հարցերով փոխնախագահ Շահինդուխթ Մոլավերդին: Այդկերպ Իրանի իշխանությունները ձգտում են խուսափել այդ հարցում կոշտ դիրքորոշում ունեցողների հետ բախումներից, նշում է Associated Press-ը: 1979 թվականից Իրանում կանանց արգելվել է այցելել սպորտային խաղերին:

Նմանատիպ նյութեր