211652_close_icon
views-count3102 դիտում article-date 09:40 24-11-2014

Վոլեյբոլի խաղին ներկա գտնվելու համար ձերբակալված իրանուհին ազատ է արձակվել

Այս տարվա հունիսին իրանուհի, 25-ամյա Գոնչեհ Ղավամիին և կանանց իրավունքների համար պայքարող մի քանի ակտիվիստների Թեհրանում ձերբակալել էին՝ Իտալիա-Իրան վոլեյբոլի տղամարդկանց խաղին մարզադաշտ մտնելու փորձի համար: Ի դեպ, Իրանում կանանց արգելվում է ներկա գտնվել սպորտային միջոցառումներին, սակայն թույլատրվում է դրանք նայել հեռուստացույցով: Գոնչեին պաշտոնապես մեղադրանք էին առաջադրել «իշխող ռեժիմի դեմ քարոզչության համար»: Բանտում գտնվելու ժամանակ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել: Իսկ հարյուրավոր մարդիկ պահանջել են ազատ արձակել նրան: Երկու շաբաթ առաջ Վոլեյբոլի միջազգալին ֆեդերացիան հայտարարել էր, որ Իրանին կարգելի վոլեյբոլի մրցաշարեր անցկացնել, քանի դեռ Ղավամին ազատ չի արձակվել: Այս հայտարարությունից հետո Գոնչեին գրավի դիմաց ազատ են արձակել, ինչից հետո Իրանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կին-լրագրողներին թույլատրել է ներկա գտնվել վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարերին:

Նմանատիպ նյութեր