9006 դիտում
16:25 04-11-2014
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից աշխատանքից ազատված Սիսիանի ԲԿ-ի նախկին տնօրենի կնոջը Սուրեն Խաչատրյանը տնօրեն է նշանակել
Սիսիանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արտյոմ Թադեւոսյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է եղել, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նշանակումից հետո չի գնացել նրան տեսնելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը:
«Նշանակումից մի 5 ամիս անց կանչեց իր մոտ ու ասաց. «Հինգ ամիս է, ես նշանակվել եմ, ինչու՞ չես գալիս ինձ մոտ: Ես էլ ասացի, որ՝ չես կանչում, չեմ գալիս: Ինքն էլ ասաց, որ եթե այդպես է, չեմ ցանկանում աշխատես: Ես էլ եկել եմ եւ աշխատանքից ազատման դիմում գրել: Հիմա առողջապահության նախարարության հիվանդանոցային բաժնի պետն եմ»:
Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի նշանակումից հետո վերջինս Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակել հենց Արտյոմ Թադեւոսյանի կնոջը՝ Սվետլանա Իսախանյանին:
«Հիմա ասում են, թե Սուրիկ Խաչատրյանն իր մարդկանց է նշանակում, բայց իմ կինը պատահական մարդ չէ: Սիսիանի ժողովրդի սիրելին է: Սիսիանում չկա մեկը, ով նրան որպես լավ մասնագետ չճանաչի»,- ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի նոր տնօրենի ամուսինը:
Միաժամանակ ավելացրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը Սուրեն Խաչատրյանի նշանակումից հետո նրան շնորհավորելու չեն գնացել, բայց մոտ են նրա հետ: «Ասեմ, որ բոլոր բժիշկներն էլ հարգում եւ գնահատում են նրան: Այդ մարդը գործ անող, աշխատող մարդ է»:
Հավելեց, որ Վահե Հակոբյանը մարզպետ լինելու ժամանակ նրա կողմից նշանակված Սիսիանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը 1 ամսվա ընթացքում աշխատանքային անհամատեղելի պայմաններ է ստեղծել կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչի համար, ով թողել ու Սիսիանից հեռացել է եւ հիմա Երեւանում է աշխատում. «Երեւանում նրա արեւով երդվում են: Իսկ նա նման բժշկին հեռացրեց մարզից»,- ասաց բժշկական կենտրոնի նախկին տնօրենը:
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
09:45 26-06-2014
Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին․ ՉԻ
2571 դիտում
14:34 04-09-2014
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ազատման դիմումը բավարարվել է. նա նշանակվելու է Ջրային տնտեսության պետկոմիտեի պետ
33905 դիտում
19:38 17-10-2014
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խորհրդավոր գլոբուսներ է նվեր ստացել, որոնցից մեկի մեջ եղել է խորհրդավոր նամակ
Այս բաժնից
655 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
604 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում