211652_close_icon

Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է աշխատանքից ազատված տնօրենի որդին․ ՉԻ

views-count1956 դիտում article-date 09:45 26-06-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը: Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառումը անցկացնելու համար վարձկալող ընկերությունը պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, մինչդեռ բարձրացված աղմուկից հետո, ըստ էության, պատժվեց ու պաշտոնից ազատվեց միայն Զվարթնոցի տնօրենը: Որդու նշանակումից հետո «Ազատության» հետ զրույցում թանգարանի նախկին վարիչը երեկ հայտարարել է, որ իրեն ազատելու որոշումը ճիշտ է եղել, բայց թե կոնկրետ ինչու են ազատել, չի կարողացել պատասխանել»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր