674 դիտում
15:30 05-11-2014
ԱՊՀ երկրների ԱԻՆ կառավարման համակարգերի ներկայացուցիչները` ԱԻՆ-ում
Նոյեմբերի 5-ին ավարտվեց Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 27-րդ նիստը: Եզրափակելով միջոցառումը` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվեցին ՀՀ ԱԻ նախարարությունում:
ԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը ներկայացրեց ԱԻ նախարարության խոշոր ձեռքբերումները` մասնավորապես կարևորելով նախարարության պաշտոնական կայքի ստեղծումը, Սերվերային կենտրոնի բացումը, ԱԻՆ մարզային փրկարար վարչություններում ճգնաժամային կառավարման կենտրոնների հիմնումը: Մասնակիցները նաև մի քանի տեսահոլովակներ դիտեցին, որոնցում հակիրճ ներկայացված է ԱԻ նախարարության ստեղծումն ու ձեռքբերումները:
Նիստի մասնակիցները շրջեցին նախարարության շենքում, եղան ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրունում, այցելեցին նորագույն սարքավորումներով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
20:33 25-11-2022
ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ