ՀԿԱԾ ներկայացուցիչները Մինսկում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների աշխատանքային խմբի հանդիպմանը
Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը և ՀԿԱԾ իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը դեկտեմբերի 21-22-ը Մինսկ քաղաքում մասնակցել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդում ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը։ Հայտնում է արկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Աշխատանքային խմբի հանդիպման օրակարգում «Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի քննարկումն էր, որի շրջանակում առաջարկվում է սահմանել ԱՊՀ անդամ երկրներում հարուցված կատարողական վարույթների շրջանակում կատարողական վարույթով պարտապանի և/կամ նրա գույքի գտնվելու վայրի, կազմի, ինչպես նաև այլնի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հնարավորություն։
Քննարկվել են նախագծի վերաբերյալ մի շարք սկզբունքային հարցեր, որոնք էական նշանակություն ունեն Համաձայնագրի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության համար ընդունելի տարբերակի մշակման և հետագայում համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը գնահատելու համար։
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Համաձայնագրի նախագծի վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների նկատառումները և որոշել նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքը շարունակել աշխատանքային խմբի հաջորդ` 2023 թվականի մարտին կայանալիք հանդիպմանը։
Ծառայության ներկայացուցիչները՝ որպես աշխատանքային խմբի անդամներ, 2022 թվականի ընթացքում խմբի պարբերական հանդիպումներին մասնակցել են նաև առցանց ձևաչափով։