1698 դիտում
09:19 06-11-2014
Եվս 5 միլիարդ դրամ վարկ՝ «Նաիրիտ»-ին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ կառավարաթյան միջնորդությամբ հայաստանյան խոշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին՝ ունեցած ամբողջ պարտքը մարելու համար:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն փոխանցել է այն «Նաիրիտին»: Ըստ որոշ լուրերի, այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին: Թե ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը, հայտնի չէ։ Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, ազատվելու է աշխատանքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7355 դիտում
09:41 14-03-2018
Եվս 5 միլիարդ դրամ ճանապարհների նորոգման ու 40 միլիոն էլ՝ քարտեզագրման ու թվայնացման համար. «Փաստ»
2183 դիտում
09:32 09-10-2020
Եվս 18 մլն դոլարի վարկ. ինչի վրա կօգտագործվի այն. «Ժամանակ»
1981 դիտում
14:53 23-02-2022
Եվս 30 մլն դոլարի վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»