211652_close_icon
views-count2141 դիտում article-date 10:05 06-11-2014

Դադարեցվել է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքը, իսկ աշխատավարձերի կեսը կտան ցեմենտի տեսքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ 2 ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանակով դադարեցնել գործարանի աշխատանքները: «Աշխատակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես է լուծվելու իրենց աշխատավարձերի խնդիրը, քանի որ հուլիսից իրենք աշխատավարձ չեն ստացել: Նրանց, սակայն, պատասխանել են, որ աշխատավարձերի կեսը, հնարավոր է, ցեմենտի տեսքով ստանան»,–նշում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր