4507 դիտում
09:39 13-09-2019
Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնաս է հասցրել «Հրազդան» ցեմենտի գործարանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Հրազդանում գործող «Հրազդան» ցեմենտի գործարանը հայտնվել է բարդ իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի ղեկավարությունը ոչ միայն աշխատողների, այլև ծախսերի կրճատումներ է արել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 87 մլն 144 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում կատարել է 0 հարկային վճարում և չի հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում:
Պարզվում է՝ հարկերի նվազեցման պատճառը իրանական ծագման ցեմենտն է: «Հրազդան» ցեմենտի գործարանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրանական ծագման ցեմենտի մեծ քանակության ներկրումը լուրջ վնասներ է հասցրել գործարանին: Ընկերությունից մեզ հայտնեցին նաև, որ ներքին շուկայում մի կերպ են կարողանում իրացնել արտադրած ցեմենտը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
10:05 06-11-2014
Դադարեցվել է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքը, իսկ աշխատավարձերի կեսը կտան ցեմենտի տեսքով. Ժողովուրդ
1033 դիտում
14:00 21-12-2023
6 ամսով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ
Այս բաժնից
550 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
793 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2125 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ