642 դիտում
14:07 06-11-2014
Սեմինար՝ «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին և անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և նշել, որ նախարարությունը շատ է կարևորում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ արդիականացման լայնածավալ աշխատանքներ են տարվում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխման ուղղությամբ: Խոսելով պատժի նպատակներից՝ նախարարի տեղակալն ասել է, որ այն պետք է ուղղված լինի դատապարտվածին ազատության նախապատրաստելուն, որի արդյունքում անձը ազատություն կվերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ:
«Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. շուտով կբացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը»,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր առջև նպատակ է դրել նաև համադրելի դարձնել դատապարտյալների և տուժողների իրավունքները, որի նպատակով Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդյունքում հայ հասարակությունում կարմատավորվի հաշտեցման ինստիտուտը և հանդուրժողականությունը կդառնա սոցիալական վարքականոն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան նշել է, որ գրասենյակն օժանդակում է ընթացիկ իրավական և դատական բարեփոխումներին և նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը սերտ և արդյունավետ համագործակության համար և նշել, որ այն հիմնված է փոխվստահության վրա:
Նրա խոսքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց գործերը լուրջ վերանայելու անհրաժեշտություն ունեն: Քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը սեմինարի մասնակիցներին է ներկայացրել քրեական իրավունքում պատիժների ընկալման և դրանց նպատակների վերաբերյալ զեկույցը և կարևորել պատժի ու հանցագործության կանխարգելման նպատակները: Նրա խոսքով՝ պատիժը պետք է խարսխված լինի դատապարտյալների վերասոցիալիզացիայի և մյուս քաղաքացիների պաշտպանվածության գիտակցության համադրության վրա:
Սեմինարին մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
15:52 03-08-2019
Արդարադատության նախարարն ընդունել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարազատներին
1258 դիտում
15:15 04-09-2020
Արցախում կազմակերպվել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար