211652_close_icon
views-count1058 դիտում article-date 16:32 06-11-2014

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

Նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը՝ համայնքի ներկայացուցիչների, ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ: Հուշարձանը կկառուցվի Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և համայնքի համատեղ ջանքերով և կտեղակայվի Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: Նախագծի աջակիցներից է Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն: Բացման խոսքով հանդես եկավ Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը համայնքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին, նաև՝ գալիք սերունդներին իրենց պատմությանը, արմատներին ու հայրենիքին կապող խորհրդանիշ: ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց, որ հուշարձանի կառուցումը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, այլև սերունդներին պատմության սև էջի մասին հիշեցնելու և դրա կրկնությունը ապագայում կանխելու համար:

Նմանատիպ նյութեր