211652_close_icon
views-count775 դիտում article-date 12:22 07-11-2014

ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Ս. Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում: Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր