211652_close_icon
views-count1009 դիտում article-date 15:16 07-11-2014

Հիտլերին պատկանող հերթական կտավն աճուրդի կհանվի Գերմանիայում

Գերմանական Weidler աճուրդի տունը պատրաստվում է վաճառել Ադոլֆ Հիտլերին պատկանող «Հին շենք» կտավը, որը նկարվել է 1914 կամ 1915 թվականներին: Աճուրդը կհայտարարվի նոյեմբերի 22-ին՝ Նյուրնբերգում: Կտավի նախնական գինը սահմանվել է 3130 ԱՄՆ դոլար: Նրանում պատկերված է Մյունխենի Գրանցման բյուրոյի հին շենքը: Կտավը վաճառքի են հանել Հեսսե քույրերը, որոնց պապն այն գնել էր 1916 թվականին: Կտավի վաճառքի 10 տոկոսն ուղղվելու է հաշմանդամ երեխաների աջակցությանը: Ավելի վաղ Weidler-ը վաճառել էր Հիտլերին ևս 5 կտավներից, որոնցից ամենաթանկն արժեցել է 40,000 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր