211652_close_icon
views-count4065 դիտում article-date 11:34 31-12-2014

Ավստրիայում Հիտլերին պատկանող միջուկային բունկեր են հայտնաբերել

Ավստրիացի կինոռեժիսոր Անդրեաս Զուլցերը ստորգետնյա թունելների և բունկերների մի ողջ ցանց է հայտնաբերել, որոնք նացիստական Գերմանիայի Երրորդ Ռեյխն օգտագործել է ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը: Ռեժիսորին հաջողվել է հայտնաբերել ցանցն այն բանից հետո, որբ նրա ձեռքն է ընկել ԱՄՆ-ի Ռազմավարական ծառայությունների վարչության աշխատակիցներից մեկի՝ 1944 թվականի մի զեկույց, որում խոսվում է Ավստրիայի հյուսիսում գտնվող Սանկտ-Գեորգեն-ան-դեր-Գուզեն քաղաքում գաղտնի սպառազինությունների մշակման մասին: «Այնտեղ էին ուղարկում համակենտրոցման ճամբարներում պահվող քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների բնագավառների առաջատար մասնագետների և ստիպում աշխատել այդ սարսափելի նախագծերի վրա: Հանուն նրանց հիշատակի՝ մենք պետք է ճշմարտությունը բարձրաձայնենք»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր